Monday, 06 07 2026
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել

Նախագահական հավաքի ֆոնը

Փետրվարի 12-ին նախագահական նստավայրում իշխանական ողջ «էլիտայի» հավաքն ու Սերժ Սարգսյանի ելույթն ավարտվեցին հայտարարությամբ, որ ապագա խորհրդարանում ոչ ոքի համար տեղը երաշխավորված չէ, և բոլորը պետք է աշխատեն ընտրության ընթացքի «բնականոնության համար»:

«Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն, առավել ևս՝ նրա ղեկավարը, շահագրգիռ է ավելի շատ քվե ունենալ, բայց ինձ համար շատ ավելի կարևոր են ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքները»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այս հայտարարությունը, ըստ էության, դեղին քարտ է առաջին հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ սահմանադրական փոփոխությունների ֆոնին: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանի միջազգային հանձնառությունները պետք է լիարժեք կատարվեն: Ընտրությունների մասով այդ հանձնառությունները ըստ էության սահմանադրական փոփոխությունների տապալված հանրաքվեի հետևանքն են:

Այսինքն՝ հանրաքվեի տապալումը բերեց նրան, որ ուժգնացան շեշտադրումները առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասով, որ գալիս են Արևմուտքից: Հանրաքվեն իր «բնականոնության» առումով խայտառակ ձախողում էր, և ըստ էության այն մարսելու «գին» դարձավ առավել մեծ ուշադրությունը 2017-ին ընդառաջ: Իսկ հանրաքվեի շտաբի պետը, այսինքն՝ ընտրությունների կազմակերպիչը հենց Հովիկ Աբրահամյանն էր:

Այս տեսանկյունից, խոսելով այն մասին, որ առաջիկա ընտրությունները պետք է լինեն բնականոն, օրինակելի և բարձր կազմակերպվածությամբ՝ Սերժ Սարգսյանն ըստ էության անուղղակիորեն մատնացույց է անում հանրաքվեի տապալվածությունը: Վերջին հաշվով՝ նրանց համար, որոնք հավաքվել էին նախագահականում, այս ֆոնն առավել քան պարզ ու տեսանելի էր: Եվ ըստ էության նույնքան տեսանելի է նրանց համար, որ այդ՝ բավականին բացասական ֆոնը լրջագույն խնդիրների առաջ է դրել ողջ համակարգը, լրջագույն խնդիրներ Արևմուտքի մոտ:

Խոսելով Հայաստանի միջազգային հանձնառությունների մասին՝ Սերժ Սարգսյանը դահլիճում ներկա համակարգին ըստ էության ակնարկում էր, որ սահմանադրական հանրաքվեի խայտառակ որակների պատճառով իշխանական համակարգը հայտնվել է միջազգային խոշորացույցի տակ և ստիպված է եղել լուրջ պարտավորություններ ստանձնել: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը սրանով համակարգին փոխանցում է, որ Հովիկ Աբրահամյանի կազմակերպական անարդյունավետության պատճառով համակարգը խնդիրներ ունի արտաքին կազմակերպությունների և արևմտյան տերությունների հետ:

Այս քողարկված, սակայն բավական հստակ մեսիջը, իհարկե, ունի ավելի խորքային նշանակություն՝ այն առումով, որ Աբրահամյանը ըստ էության իշխանական ազդեցիկ դիրքի համար պայքարում Սերժ Սարգսյանի հիմնական կամ գուցե միակ լուրջ մրցակիցն է, և այս իմաստով պայքարի կամ մրցակցության առանցքում եղած գործոններից կարևորը եղել և մնում է այն, թե առաջին դիրքի համակարգային վստահություն ստանալու համար ով ինչ կարգի պայմաններ կառաջարկի օլիգարխիային:

Ըստ էության, սա էր Սարգսյան-Քոչարյան պայքարի հիմքում, և սա է լինելու նաև Սարգսյան-Աբրահամյան մրցակցության հիմքում: Եվ այս կոնտեքստում մի կողմից՝ ստիպված լինելով խոսել փոփոխությունների մասին, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը փորձում է արտաքին աշխարհին հղելով փոփոխությունների իր պատրաստակամության ազդակը՝ համակարգին էլ ազդարարել, որ ինքը ստիպված է խոսել այդ մասին և գնալ նման քայլերի, որովհետև Աբրահամյանի կազմակերպած հանրաքվեն է ստիպել համակարգի անվտանգության համար ստանձնել այդ արտաքին հանձնառությունները:

Այլ կերպ ասած՝ ընդհանուր կոնտեքստում Սերժ Սարգսյանը, փորձելով դնել մասնավոր մի քանի ազդակներ, համակարգի համար դրանցից մեկը դարձրել էր այն, որ իշխանության մեջ ներկայումս իր մոտեցումն է առավել պրագմատիկն ու արդյունավետը, որը թույլ կտա համակարգին և ներսում, և դրսում լինել պաշտպանված, և որ ինքը ներկայումս զբաղված է այն խնդիրները հարթելով, որոնք համակարգի համար ստեղծվել են Հովիկ Աբրահամյանի կազմակերպչական ձախողման արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում