Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 18-ին կայցելի Ադրբեջանի Գյանջա քաղաք։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամլո կենտրոնը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ անցկացվելու է Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը, որի ժամանակ կքննարկվեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման և երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։
Նիստի շրջանակներում կայանալիք հանդիպումներում համապարփակ ձևով քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային զարգացումները և գլխավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։
Էրդողանի ադրբեջանական այցի ընթացքում ակնկալվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։







































