Մոսկվան մոտ ժամանակներս Իրանին կմատակարարի С-300 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ): Այս մասին RIA Novosti-ին ասել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը:
«Փոխադրումները կսկսվեն ամենամոտ ժամանակներս»,- հայտարարել է Քաբուլովը:
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը հայտարարել է, որ ռուսական С-300 համալիրների առաջին խմբաքանակը կփոխադրվի 2016թ. առաջին եռամսյակի ընթացքում:
Ռուսաստանն ու Իրանը С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրել են 2007 թվականին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015թ. ապրիլին հրաման ստորագրեց այդ համալիրներն Իրանին մատակարարելու վրա դրված արգելքը չեղարկելու մասին։










































