Իրանը պատժամիջոցների վերացումից հետո Եվրոպա է ուղարկել նավթով բեռնված առաջին հածանավը՝ հայտնում է Bloomberg գործակալությունը։
Հաղորդվում է, որ Distya Akula հածանավը լքել է Պարսից ծոցի Խարգ կղզու բեռնման տերմինալը։ Ըստ արբանյակային տվյալների՝ այն ներկայումս շարժվում է ԱՄԷ-ի արևելյան ափի երկայնքով։ Հածանավում կարող է լինել մինչև 1 մլն բարել նավթ։
Իրանի ազգային նավթային ընկերության տնօրենի խոսքով՝ դեպի Եվրոպա առաջին երեք մատակարարումներն իրականացվում են պայմանագրերի շրջանակում, որոնք կնքվել են Ֆրանսիայի, Իսպանիայի և Ռուսաստանի հետ։









































