Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Կիպրոսին 1.33 միլիարդ դոլարի չափով վարկ տրամադրելու որոշումը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ԱՄՀ-ի մամլո ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է՝ տնօրենների խորհրդի որոշումը թույլ է տալիս անհապաղ Կիպրոսին հատկացնել 110.7 մլն դոլարի չափով առաջին տրանշը: Այդ միջոցները կուղղվեն երկրի տնտեսության զարգացման ծրագրին:









































