Ամերիկյան NBC News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի զինյալները «խուզում են արջերին» և թաքնվում են քաղաքացիական անձանց տներում՝ ավիահարվածների խուսափելու համար։ Այդ մասին նշված է հեռուստաալիքի Թվիթերյան միկրոբլոգում։
Դրանում նշված է, որ ԻՊ-ի զինյալները խուզում են իրենց մորուքներն ու թաքնվում են խաղաղ բնակիչների տներում։ Սակայն գրառման հեղինակը մոռացել է գրել մորուք (beards) բառի մեկ տառը, և արդյունքում ստացվել է bears բառը (արջեր)։
NBC-ում նկատել են սխալը, սակայն չեն սկսել ուղղել գրառումը։ Որոշ ժամանակ անց միկրոբլոգում հաղորդվել է, որ խոսքը ոչ թե արջերի, այլ մորուքների մասին է եղել։










































