Օդի աղտոտվածության պատճառով ամբողջ աշխարհում ամեն տարի վաղաժամ մահանում է մոտ 5 մլն մարդ: Այս մասին ասվում է Գիտության առաջխաղացման ամերիկյան ասոցիացիայի ժողովին ներկայացված զեկույցում:
Թունավոր միկրոմասնիկներ շնչելը, որոնք օդում են հայտնվում էլեկտրակայանների, գործարանների, տրանսպորտի արտանետումների, ինչպես նաև ածուխի այրման պատճառով, բարձրացնում է սրտի հիվանդությունների և թոքերի քաղցկեղի հավանականությունը:
Օդի որակի պատճառով մահվան դեպքերի ավելի քան կեսը գրանցվում է Չինաստանում և Հնդկաստանում: