Պեկինյան Powervision Robot ընկերությունը ներկայացրել է ձվի տեսքով ծալովի դրոն ներքին տեսախցիկով, որի թռիչքը հնարավոր է գերթեթև լինելու շնորհիվ, հայտնում է rosbalt.ru-ն:
Սպասման ռեժիմում PowerEgg-ի բոլոր բացված մասերը ծալվում են, և այն ստանում ձվի տեսք: Ինտեգրվող խցիկը ընդունակ է նկարահանել շրջանաձև համայնապատկեր 4K ֆորմատով: Այն նաև կարող է նյութը հեռարձակել իրական ժամանակի ռեժիմում:
Սենսորները դրոնին թույլ են տալիս ազատ տեղաշարժվել շենքի ներսում` չդիպչելով արգելքներին:







































