Ալմաթիի մարզի 33-ամյա բնակիչը փորձել է իր քաղաքացիական կնոջը վաճառել սեքսուալ ստրկության՝ հաղորդում է Tengrinews-ը:
«Նովոստի-Ղազախստան»-ի տեղեկությունների համաձայն՝ իր կնոջը վաճառելու ցանկությամբ նա դիմել է տեղի սաունաներից մեկին: Ընդ որում՝ նա իր կնոջը գնահատել է 150 դոլար:
Հաստատության ղեկավարը դիմել է ոստիկանություն: Արդյունքում «վաճառողը» ձերբակալվել է գումարի փոխանցման ժամանակ:
Դեպքի առնչությամբ հարուցվելէ քրեական գործ՝ «Մարդկանց առևտուր» հոդվածով:









































