Instagram-ը տեսանյութերի դիտման հաշվիչ կավելացնի, հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Դիտումների հաշվիչը կլինի «հավանումների» հաշվիչի տեղում: Օգտատերերը նախկինի պես կկարողանան իմանալ «հավանումների» թիվը, պետք կլինի պարզապես սեղմել դիտումների քանակին:
Վերջին 6 ամիսներին Instagram-ում տեսանյութեր դիտելու վրա ծախսված ժամանակն աճել է 40%-ով:









































