Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից օգնություն է ակնկալում պաշտպանունակության ուժեղացման համար։
Խիդաշելին մանրամասնել է, որ այդ օգնությունը պետք է լինի այնպիսին, որ այն ընկալելի լինի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչն իրենց գլխավոր ակնկալիքն է Վարշավայի գագաթնաժողովից։ Խիդաշելին ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման շրջանակներում հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։ Այսօր Բրյուսելում անցկացվելու է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ։










































