Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջիկա այցը Մեքսիկա լատինաամերիկյան այդ երկրի մայրաքաղաքի գանձարանին կբերի 900,2 մլն պեսո (մոտ 47,7 մլն դոլար) հավելյալ եկամուտ: Այսպիսի եզրակացության են եկել Մեխիկոյի Առևտրի, ծառայությունների և զբոսաշրջության պալատի մասնագետները՝ հայտնում է La Jornada թերթը:
Սպասվում է, որ Պապի ժամանումը մեգապոլիս կօգնի ներգրավել մոտ 500 հազար զբոսաշրջիկների և ուխտավորների ինչպես Մեքսիկայից, այնպես էլ այլ երկրներից:
«Փետրվարի 12-ին, 13-ին և 14-ին Հռոմի պապի՝ քաղաքում լինելու օրերին, եկամտի աճ կարող են ակնկալել ռեստորանները, հյուրանոցները, ինքնասպասարկման, նաև կրոնական ապրանքների խանութները»,- նշում է պարբերականը:
Հռոմի պապի անվտանգությունը Մեքսիկայի մայրաքաղաքում կապահովի 20 հազար իրավապահ:
Հռոմի պապը Մեխիկո կժամանի փետրվարի 12-ի երեկոյան: Փետրվարի 13-ին նա կհանդիպի այդ երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ, ավելի ուշ՝ մեքսիկացի եպիսկոպոսների հետ: Նույն օրվա երեկոյան Պապը պատարագ կմատուցի Մեքսիկայի երկնային պահապան Սուրբ կույս Գվադելուպեի բազիլիկայում: Փետրվարի 14-ին Պապը ժամերգություն կտա Մեխիկոյի արվարձան Էկատեպեկում, որտեղ, ինչպես սպասվում է, ներկա կլինի մոտ 2 մլն մարդ:
Փետրվարի 15-17-ին Հռոմի պապը կայցելի Չյապաս, Մորելոս և Չիուաուա նահանգներ, որտեղ կշփվի հնդկական ժողովուրդների ներկայացուցիչների, հոգևորականների և երիտասարդության հետ: Փետրվարի 17-ի երեկոյան նա պատարագ կմատուցի Մեքսիկան ԱՄՆ-ից բաժանող սահմանագծին Չիուաուայոմ Սյուդադ-Խուարես քաղաքի շրջանում, որից հետո կմեկնի Հռոմ: Հռոմի պապի անվտանգությունը կապահովեն հազարավոր ոստիկաններ և զինվորականներ, նաև տասնյակ հազարավոր կամավորներ:






































