Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և վարչապետ Դևիդ Քեմերոնը երեքշաբթի օրը Նյու Յորքի փողոցներով շրջել են լոնդոնյան հայտնի երկհարկանի կարմիր ավտոբուսով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Լոնդոնը և Մեծ Բրիտանիան մարմնավորող ավտոբուսը Էլիզաբեթ 2-րդի թոռանը և Մեծ Բրիտանիայի վարչապետին հասցրել է Մանհեթենում գտնվող Milk Studios ֆոտոստուդիա: Այնտեղ նրանք մասնակցել են դեպի Մեծ Բրիտանիա զբոսաշրջիկներ և ներդրողներ գրավող ընկերություններից մեկի գովազդային քարոզարշավին: Որպես նվեր՝ հյուրերը ստացել են բրիտանական Makies ֆիրմայի արտադրության՝ իրենց իսկ նմանությամբ տիկնիկներ: Հարրիի տիկնիկի գլխին բրիտանական ռազմական գլխարկ էր, իսկ Քեմերոնի տիկնիկի ձեռքում՝ կարմիր թղթապանակ:
Դրանից հետո արքայազն Հարրին Նյու Յորքի Հարլեմ թաղամասում բեյսբոլ է խաղացել դպրոցականների հետ:









































