BMW գերմանական ավտոկոնցեռնը, ըստ այս տարվա հունվարի արդյունքների, զիջել է լյուքսային ավտոմեքենաների վաճառքի համաշխարհային առաջատարությունը մրցակիցներին` Mercedes-Benz-ին և Audi-ին, հաղորդում է Bloomberg-ը:
Անցյալ ամիս BMW-ի համաշխարհային վաճառքն աճել է 7.5 տոկոսով` մինչև 133 883 ավտոմեքենա:
Այդ ընթացքում Mercedes-Benz-ը մեծացրել է ավտոմեքենաների իրացումը 20 տոկոսով` մինչև 150 814 միավոր, իսկ Audi-ին` 4 տոկոսով` մինչև 143 150 ավտոմեքենա:









































