Սիրիական ընդդիմությունը Մեծ Բրիտանիայից զենիթային համալիրներ է խնդրել Սիրիայում ռուսական ավիացիայի դեմ դրանք կիրառելու համար։ Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Լոնդոնին խնդրում են զենիթային սպառազինություն տրամադրել՝ դադարեցնելու համար ռուսական հարվածներն ընդդիմությանը։
Թե սիրիական ընդդիմության որ ներկայացուցիչների մասին է խոսքը՝ առայժմ չի հստակեցվում։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի գործողությունը հանգեցնում է քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների։







































