ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է Կոնգրեսում իր վերջին՝ 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը։
Դրա ծավալը կազմում է մոտ 4.1 տրիլիոն դոլար, ինչը 196 մլրդ դոլարով ավելի է, քան 2016 ֆինանսական տարվա նախագծում։
Նախագծում նախատեսվում է առաջիկա 10 տարում բյուջեի դեֆիցիտի՝ 2.9 տրիլիոն դոլարով կրճատում։ Դա առաջին հերթին պետք է տեղի ունենա ամերիկացիերի առավել հարուստ մասի համար հարկային արտոնությունների կրճատման հաշվին։
Սենատում հանրապետական մեծամասնությունը դժգոհություն է հայտնել բյուջեի ամփոփիչ տարբերակի վերաբերյալ, քանի որ փաստաթուղթը կենտրոնացած է ավելի մեծ ծախսերի վրա, ոչ թե 19 տրիլիոն դոլար պետպարտքի կրճատման՝ ասվում է Սենատի կայքում։









































