Ֆրանսիայի արևմտյան Բելֆոր քաղաքի վարժարանից տարհանվել է մոտ 2000 մարդ՝ պայթուցիկ սարքի մասին հաղորդագրության ստացումից հետո։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով իշխանություններին։ Նշվում է, որ տարհանվածներից 1700-ը եղել են սովորողներ։
Ներկայում դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ծառայողներն ու հրշեջները։ Այնտեղ կարող են ուղարկվել նաև սակրավորներ։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Փարիզում 6 վարժարաններ տարհանվել էին պայթուցիկ սարքերի մասին հաղորդագրություններից հետո։










































