ԱՄՆ-ում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ներկայացուցիչները Նյու-Հեմփշիր նահանգի Liberty House վետերանների կազմակերպությանն առաջարկել են աջակցել միլիարդատիրոջը վեցանիշ գումարի դիմաց: Ինչպես հաղորդում է The Daily Beast պարբերականը, մարտական գործողությունների մասնակիցները հրաժարվել են:
Պարբերականի տվյալներով՝ Թրամփի ներկայացուցիչը հեռախոսով կապ է հաստատել կազմակերպության ղեկավար Քիթ Հովարդի հետ և ասել, որ ձեռնարակատերը մտադիր է կազմակերպությանը հանձնել վեցանիշ գումարով անդորրագիր իր նախընտրական ելույթներից մեկի ժամանակ:
Հովարդը հրաժարվել է սկզբունքներից ելնելով և կոչ է արել՝ վետերաններին չօգտագործել քաղաքական նպատակներով: Միաժամանակ նա խոստովանել է, որ դեմ չէ գումար ստանալ Թրամփից, սակայն այլ պայմաններում:










































