Եթե Հայաստանը միտք չունի անդամակցել Եվրամիությանը, ապա գոնե պետք է սերտ հարաբերություններ ունենա նրա հետ: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը` «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում ՀՊՃՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա` շատ կարևոր է, որ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեն և կյանքի կոչեն Ասոցացման, ներառյալ նաև` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը:
«Հուսով եմ, որ Ասոցացման համաձայնագիրը հաջողությամբ կիրականացվի: Սա միջազգային ստանդարտների կիրառում է, որից կշահեն բոլոր հայերը»,- ասաց Հեֆերնը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































