Բրազիլացի ոստիկանները կարողացել են կանխել թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող մաքսանենգների փորձը՝ տեղափոխել 230 կգ կոկաին: Նրանք ավտոմեքենայով հարվածել են ինքնաթիռին Սան Վիտորիա թռչելիս:
Խիզախ ոստիկանները չեն ընկրկել և մեքենայով հարվածել են նարկոմաֆիայի ինքնաթիռին՝ խոչընդոտելով հանցագործներին թռչել: Այս մասին հաղորդում է InfoBAE.com կայքը:
Դրամատիկ տեսանյութը, որը նկարահանել է ոստիկանական մեքենայի տեսախցիկը, ավելի շատ հիշեցնում է հոլիվուդյան մարտաֆիլմի կադրեր:
Տեսանյութում լսվում են ոստիկանների կրակոցների ձայներն ու նրանց բղավոցները:
Ոստիկանների խիզախությունը պարգևատրվում է. ինքնաթիռը այդպես էլ չի կարողանում օդ բարձրանալ:
Ըստ Huffington Post-ի տեղեկությունների՝ արդյունքում թմրանյութերը առգրավվել են, իսկ ինքնաթիռում եղած 5 մարդիկ՝ ձերբակալվել:







































