Էլեկտրոնային առևտրի ընթացքում Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նվազել են, հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները:
WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) ընկել է 0․87%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 32․00 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0․88%-ով` մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 34․73 դոլարի:










































