Էրեդիվիզիայի 34-րդ տուրի շրջանակներում «Տվենտե»-ի դեմ կայացած հանդիպումը վերջինն էր հանրահայտ կիսապաշտպան Մարկ վան Բոմելի համար:
Անմիջապես խաղից հետո Eredivisie Live-ին տված հարցազրույցում վան Բոմելը հայտարարել է, որ ավարտում է իր մարզական կարիերան:
«Սա հիանալի պահ է կանգ անելու համար: Ինձ համար հեշտ չէր նման որոշում կայացնել»,- նշել է 36-ամյա հոլանդացին:
Իր կարիրեայի ընթացքում վան Բոմելը հանդես է եկել «Ֆորտունա Սիթարդ»-ում, ՊՍՎ-ում, «Բարսելոնա»-ում և «Միլան»-ում:Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 687 հանդիպում՝ դառնալով 93 գոլի հեղինակ:
Հարկ է նշել, որ ֆուտբոլիստը խաղադաշտում չի գտնվել իր վերջին հանդիպման ողջ ընթացքում, քանի որ կարմիր քարտ ստանալով՝ հեռացվել է խաղի 71-րդ րոպեին:






































