Ֆրանսիայի մայրաքաաք Փարիզում` լքված բնակարանում, հայտնաբերվել է երկու միլիոն արժողությամբ կտավ: Բնակարանի սեփականատիրուհին Ֆրանսիայի հարավ է փախել 1930-ական թթ.՝ նախքան նացիստները կգրավեին մայրաքաղաքը: Դրանից հետո նա այնտեղ չի վերադարձել և նախկին տան մասին հարազատներին պատմել է միայն մահվանից առաջ:
Բնակարանում հայտնաբերվել է հնաոճ կահույք, ճենապակի և իտալացի նկարիչ Ջովանի Բոլդինիի կտավը: Նա նկարել է մահացած կնոջ տատիկի դիմանկարը, որը 19-րդ դարի վերջին եղել է հայտնի դերասանուհի:
Փորձագետները հաստատել են, որ կտավը պատկանում է նկարչի վրձնին:









































