Thursday, 04 06 2026
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ներկայով և ապագայով մտածելու ժամանակը

Հետին թվով խելոք ձևանալը միշտ էլ, իհարկե, հեշտ է: Հեշտ է, օրինակ, անվերջ մեղադրել այժմ Լևոն Տեր-Պետրոսյանին ու ասել, որ եթե ասենք` 2008 թվականի փետրվարի 26-ին դիմեր կտրուկ գործողությունների, ապա այժմ իշխանությունը կլիներ փոխված: 2013թ. ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները քննադատողներն էլ վստահ են, որ եթե Րաֆֆի

Հովհաննիսյանը որոշեր ոչ թե աղոթել ոստիկանապետի հետ, այլ նախապես մշակված քայլերով կազմակերպեր այդ օրվա գործողությունները, այժմ Հայաստանն այլ երկիր կլիներ:

Հեշտ է թերևս մեղադրել ՀԱԿ-ին, ու Րաֆֆի Հովհաննիսյանին հասարակությանը հիասթափեցնելու, պայքարը ձախողելու և այլ ոչ մահացու կամ մահացու մեղքերի համար: Բայց մյուս կողմից` նաև հեշտ է անընդհատ հայտարարել, թե պայքարն ավարտվելու է հաղթանակով և ժամանակ առ ժամանակ ակնարկել հաղթանակի նորանոր հավանական ժամանակաշրջանների և նախադրյալների մասին: Այդ իմաստով ընդդիմության դաշտում, որտեղ առայժմ կան մի քանի գործող ուժեր ու թերևս մեկ հավակնորդ, ստեղծվել է փակ շրջանի պես մի բան:

Եվ դա, թերևս, պետք է գիտակցեն բոլորը` թե գործող հիմնական ուժերը, թե հավակնորդը: Այդ փակ շրջանում, որևէ մեկը որևէ մյուսի հաշվին միավոր չի կարողանալու վաստակել և այդ պատրանքները պետք է մի կողմ թողնել հենց հիմա, քանի դեռ չեն դարձել աղետ թե կոնկրետ պատրանք ունեցողի, թե ամբողջ ընդդիմության համար: Շրջանը հենց նրանով է փակ, որ կամ դրա մեջ ես և մի մարմին ես բոլոր ներսում գտնվողների հետ, կամ դրանից դուրս ես ու ընդդիմություն չես: Իսկ եթե մի մարմին ես ըստ էության, ըստ դրության, ապա որքան շուտ մարմին դառնաս գիտակցությամբ, այնքան ավելի թեթև կլինի բացել շրջանն ու շարժվել առաջ: Այդ դատողությունները կարող են շատ փիլիսոփայական թվալ, թվալ կյանքից կտրված: Սակայն երևի թե այժմ հենց դրա ժամանակն է, այժմ նոր կյանքի մասին մտածելու ժամանակն է, իսկ դա անհնար է, եթե չես կտրվում հին կյանքից: Այժմ պետք է ներկա և նույնիսկ ապագա ժամանակով խելոք ձևանալ և ինտենսիվորեն առաջարկել ու քննարկել ընդդիմության կենսունակության նորանոր գաղափարներ: Բարեբախտաբար դրա համար կա առանցքը, կորիզը, այն ձյան գունդը, որը ընդամենը կարիք ունի գլորվելու և մեծանալու, ոչ թե զրոյից ստեղծվելու: Նախորդ ընդդիմությանը՝ ՀԱԿ-ին, հաջողվեց պահել այդ ձնագունդը անկախ տարվա եղանակից: Այսօրվա ուժերն ունեն եղածի վրա ընդամենը գլորվելու, գլորվելով մեծանալու անհրաժեշտություն: ՀԱԿ-ը, իր բոլոր վրիպումներով և բացթողումներով հանդերձ, կարողացել է ապահովել այդ նվազագույն, բայց հիմնարար խնդիրը:

ՀԱԿ-ի այդ հաջողությունն է պատճառը, որ այսօր խոսք է գնում ոչ թե ընդդիմության լինել-չլինելու, այլ ընդամենը դինամիկան և արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունների և պոտենցիալի մասին: Հետևաբար ժամանակն է այլևս քննարկել ոչ թե բացթողումները, ոչ թե խելոք ձևանալ «Բա որ ասում էինք» թեմայով, այլ կոնկրետ և առարկայական քննարկումներ ծավալել եղածի հիմնարար և փաստական, ոչ թե սոփեստական վերլուծություններով, ինչպիսին այսուհետ կարող են ընկալվել «բա որ ասում էինք» տարբերակները, կամ էլ լինելիքի հավանական տարբերակների շուրջ:

Իսկ Հայ Ազգային Կոնգրեսն էլ, թերևս, պետք է ի գիտություն ընդունի այն, որ «մի բան կա, բա որ ասացին» և անցնի առաջ:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում