Ավելի վաղ անցկացվել էր թեստ՝ որոշելու iPhone 5-ի և Samsung Galaxy S IV-ի ամրությունը, սակայն դա չուներ բավարար մասնագիտական մակարդակ: Ուստի SquareTrade ընկերությունը որոշել է շտկել իրավիճակը և մարդկային ֆակտորից խուսափելու համար փորձարկվող սմարթֆոնները միանման պայմանների մեջ է դրել:
Սմարթֆոնները գնահատվել են 10-բալանոց սանդղակով (ինչքան բարձր է գնահատականը, այնքան հեշտ է վնասել այն): Պարզվել է, որ ամենադիմացկունը iPhone 5-ն է, որը 5 բալ է հավաքել, երկրորդ տեղում՝ 6.5 բալով, Samsung Galaxy S3-ն է, իսկ Galaxy S4-ը 7 բալով զբաղեցրել է երրորդ տեղը:









































