Սիրիայի սահմանի մոտ գտնվող Թուրքիայի Ռեյխանլի քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, հայտնում է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Մուամմար Գյուլերը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկու պայթուցիկ սարքերը գտնվել են ավտոմեքենաների մեջ: Դրանցից մեկը գործելէ քաղաքային վարչակազմի շենքի մոտ, իսկ երկրորդը պայթել է փոստի բաժանմունքի մոտ:
Գյուլերի խոսքով՝ պայթյունների հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 20 մարդ:
Առայժմ պայթյունների պատճառը հայտնի չէ:







































