Մադոննան կդառնա Լաս Վեգասում մայիսի 19-ին Billboard Music Awards մրցանակի դափնեկիր: Երգչուհին կստանա «Ամենաշրջագայող արտիստ» մրցանակը 2012թ. MDNA համերգային համաշխարհային շրջագայության անցկացման գործում ձեռքբերումների համար: Այս մասին հայտնում է 1NEWS.AZ-ը:
Փոփ-թագուհին տվելէ 88 շոու ամբողջ աշխարհում՝ հաջակցություն իր 12-րդ MDNA ձայնասկավառակի: Շրջագայության ընթացքում նա վաստակել է 350 մլն դոլար:
Հիշեցնենք, որ նրա շրջագայությունը սկանդալներ հարուցեց չափազանց բաց հագուստների, բեմում ինքնաձիգների թափահարման, մարմնամասերի մերկացման պատճառով:
MDNA ձայնասկավառակը լույս է տեսել անցած տարվա մարտին ու թոփ հորիզոնականներ նվաճել Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի չարտերում:









































