Նավթի համաշխարհային գները երկուշաբթի կրկին գրանցել են բացասական դինամիկա՝ Չինաստանի թույլ վիճակագրական տվյալների հրապարակումից հետո: Այս մասին են վկայում առևտրի տվյալները: հայտնում է RIA Novosti-ն:
Երևանի ժամանակով ժամը 09.11-ի դրությամբ՝ Brent-ի հյուսիսծովյան նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքը ընկել է 1,51%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչև 35,44 դոլար: WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,20%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչև 33,23 դոլար:
Հրապարակված զեկույցի համաձայն՝ Չինաստանում գործարար ակտիվության ինդեքսի հունվարյան ցուցանիշը 49,7-ից նվազել է 49,4-ի: Այդ ցուցանիշը դարձել է նվազագույնը 2012 թվականի օգոստոսից ի վեր: