Իրանում հուլիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցման ժամկետը չի երկարաձգվի: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամադ Նաջարին:
Մայիսի 7-ից սկսած՝ Թեհրանում՝ Իրանի ներքին գործերի նախարարության շենքում ժամը 08:00-18:00-ն ընդունվել են նախագահի թեկնածուների դիմում-հայտերը:
«Իրանի ՆԳՆ գրանցման հանձնաժողովն առաջին իսկ ժամերից անդադար ընդունում է հայտերը: Բացի այդ, բնակչությանն ընթացակարգին տեղեկացնելու համար տեղեկություններ են փոխանցվել ԶԼՄ-ներին»,- ասել է Նաջարը: Նա նաև կոչ է արել թեկնածուներին «վերջին օրերին չթողնել դիմումներ տալը»:







































