Հաագայի միջազգային քրեական դատարանում հունարի 28-ին սկսվել է դատավարություն Կոտ դ՝Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյի դեմ։ Նա կալանավորված է անցկացրել 5 տարի՝ սպասելով դատի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Սա Հաագայի դատարանի պատմության մեջ առաջին դատավարութունն է պետության ղեկավարի նկատմամբ։
70-ամյա Լորան Գբագբոն մեղադրվում է մարդկության դեմ հանցագործություների մեջ 2010-11 թթ. արյունալի քաղաքացիական պատերազմի շրջանում, մասնավորապես, կառավարական ուժերի կողմից իրագործված զանգվածային կտտանքների ու բռնաբարությունների համար։
Հակամարտությունը երկրում ծայր է առել 2010 թվականին նոյեմբերի նախագահական ընտրություններից հետո։ Լորանը հրաժարվել է ընդունել պարտությունն ու լքել պաշտոնը։







































