Ուրբաթ առավոտյան նավթի համաշխարհային գները պահպանել են դրական դինամիկան՝ հույսով, որ նավթ արդյունահանող երկրները նավթային շուկային աջակցելու համար կարող են համաձայնության գալ արդյունահանումը կրճատելու հարցում՝ վկայում են առևտրի տվյալները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երևանի ժամանակով ժամը 18:50-ի դրությամբ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների արժեքը աճել է 1,09%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչև 35,2 դոլար: WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը աճել է 1,19%-ով՝ 1 բարելի դիմաց մինչև 33,62 դոլար:
Հինգշաբթի Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Ռուսաստանը փետրվարին պատրաստ է հանդիպել ՕՊԵԿ-ի երկրների և մյուս նավթ արտադրողների հետ՝ նավթի գների և արդյունահանման ծավալների հնարավոր նվազեցման հարցով: Միաժամանակ ՕՊԵԿ-ում հայտնել են, որ այդպիսի հանդիպում առայժմ նախատեսված չէ:








































