Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Շնորհավորում եմ բոլորիս՝ շնորհակալ լինելով մեր բանակին. Գալուստ Սահակյան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:

Այսօր տոնն է մեր բանակի, որի շարքերում ծառայելը պատիվ ու առաքելություն է:

Նա այն բանակն է, որը կանգնած է 25 տարեկան դարձող մեր անկախության ակունքներում. նա մեր անկախության բանակն է:

Նա այն բանակն է, որ մեր ներկայի ու ապագայի գրավականն է, խաղաղության երաշխավորը. նա խաղաղության բանակն է:

Նա այն բանակն է, որին հավատում ենք առանց վերապահման և առանց ձևականության՝ նրա պահպանությանը հանձնելով ոչ միայն մեր հողը, այլև մեր հավատքը. նա մեր հավատի ու հավատքի բանակն է:

Նա այն բանակն է, որին վստահել ենք մեր տունն ու ընտանիքը. նա մեր վստահության բանակն է:

Նա այն բանակն է, որ ծնվել է պետության միջոցով, ժողովրդի միջից և հասարակության մեջ. նա մեր պետության, ժողովրդի, հասարակության բանակն է, բոլորիս բանակը, մեր ունեցած բոլոր տեսակի հարստություններից ամենաթանկը:
Նրա յուրաքանչյուր զինվորի ու սպայի արժանապատիվ ծառայության, իր կյանքը նվիրաբերած յուրաքանչյուր հերոսի շնորհիվ ենք ապահով համարում մեր երկիրն ու ապահովագրված՝ ապրելու մեր իրավունքն ու հնարավորությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Բանակի օրվա առթիվ՝ երախտագիտությունս եմ հայտնում և լավագույն բարեմաղթանքներս հղում հատկապես այն երիտասարդներին, ովքեր այսօր զինծառայության մեջ են, այն ծնողներին, որոնք զինվոր են տվել հայրենիքին, ցավոք, հաճախ անվերադարձ, բայց հավերժական փառք ու պատվով պսակված, այն ընտանիքներին, որտեղ ապագա զինվոր է մեծանում, այն մայրերին, որոնց ծնած զինվորը մոր նման է ընդունում հայրենիքը, որոնց ծնած սպան ծնողի նման է վերաբերվում իր զինվորին, այն հայրերին, որոնց զինվորական զավակները հայրաբար են գնահատում զինվորին, այն քույրերին ու եղբայրներին, որոնք հարազատի պես են նայում յուրաքանչյուր զինվորի՝ նրա մեջ իրենց արյունակցին տեսնելով:

Շնորհավորում եմ բոլորիս՝ շնորհակալ լինելով մեր բանակին, նրա զինվորին և սպային` անվտանգ երկրի, նրա հանդեպ չմարող հույսի, անսասան հավատի ու չվերջացող սիրո համար:

Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և լավատեսություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում