Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Ամերիկահայ զույգը հակահայկական բովանդակությամբ նամակ է ստացել

Տարեց ամերիկահայ ամուսինները ազգային ատելություն պարունակող նամակ են ստացել, հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ մայիսի 8-ին տարածած հայտարարության մեջ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ոստիկանությանն ու փոստային ծառայության ղեկավարությանը լիարժեք հետաքննել և պատասխանատվության ենթարկել տարեց հայ ամուսիններին հակահայկական բովանդակությամբ սպառնալիքներ ուղարկողներին:

Նամակը, որ հասցեագրված է եղել Արա Սահակյանին, պարունակել է Բոստոնյան մարաթոնի ահաբեկչության վերաբերյալ մի տպագիր հոդված, դրանում ընդգծված են եղել այն տողերը, որոնցում հոդվածի հեղինակը, իհարկե, սխալ կերպով, ահաբեկչությունը կապել է իբրև թե հայազգի Միշայի հետ: Այդ ընդգծված տողերի կողքին ձեռագրով գրված են եղել Another Armenian Bastard («Եվս մի հայ սիրիկա») բառերը:

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտարարության մեջ կոչ է անում դաշնային և տեղական իշխանություններին անհապաղ հետաքննել և դատական հետապնդման ենթարկել այն անձանց, ովքեր պատասխանատու են ազգային ատելության հողի վրա կատարված այս հանցագործության համար:

«Անհանդուրժողականության, սպառնալիքի և ատելության այս քայլը պիտի որ հիշեցնի լրատվամիջոցներին այն մարդկային գինը, որ անմեղ քաղաքացիները վճարում են «Միշայի» պատմության հետ կապված իրենց վրդովեցուցիչ և կրկնվող սխալի պատճառով», – ասված է Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի տարածած հայտարարությունը:

Հայտարարության մեջ այնուհետ ներկայացվում են հայազգի ամուսինները. Արա և Սալբի Սահակյանները Մերիլենդի երկարամյա բնակիչներ են, Բաթեստայի Սուրբ Խաչ հայկական առաքելական եկեղեցու աշխարհիկ ղեկավար խորհրդի կազմում են, ինչպես նաև ակտիվորեն անդամակցում են քաղաքացիական և համայնքային կազմակերպությունների:

Ամերիկյան բանակի վետերան Արա Սահակյանը չորս տասնամյակ ինժեներ է աշխատել Ամերիկյան նավատորմում, նրա կինը` Սալբին, նախ աշխատել է Կոնգրեսի գրադարանում, ապա` Սենատի մեծամասնության ղեկավար Մայք Մենսֆիլդի օգնականն է եղել:

Բոստոնի մարաթոնի ահաբեկչության օրերին, ամերիկահայերի վրդովմունքն ու բողոքի ալիքն էին առաջացրել նորությունների թողարկումները, որոնք կրկնում էին նույն անհիմն և այժմ արդեն ամբողջովին հերքված այն պնդումները, որ արել էր ահաբեկչության երկու կասկածյալ Ցարնաև եղբայրների ազգականը` Ռուսլան Ցարնին: Իր հարցազրույցներից մեկում Ցարնին նշել էր, որ եղբայրների հայացքների ծայրահեղականացմանը նպաստել է ոմն դավանափոխ հայ` Միշա անունով:

Հայ դատի ամերիկյան հանձնախումբը նաև կապ է հաստատել տեղի եկեղեցիների և համայնքային կազմակերպությունների հետ` խնդրելով ուշադիր լինել այլ հակահայկական դրսևորումների կամ ատելության դեպքերի նկատմամբ և հաղորդել դրանց մասին:

Հիշեցնենք` ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի եզրագծի մոտ տեղի ունեցած երկու պայթյունները խլել են 3 հոգու կյանք, ևս 260 մարդ վիրավորվել են:

Ամերիկյան իրավապահները ահաբեկչությունը իրականացնելու մեջ կասկածում են Ցարնաև եղբայրներին, որոնցից մեկը` Թամերլան Ցարնաևը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով, իսկ մյուսը` Ջոխար Ցարնաևը ձերբակալվել է վիրավոր վիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում