Politeka.net-ի փոխանցմամբ՝ Հասան Խոմեյնին, որն իսլամական հեղափոխության առաջնորդ ու Իսլամական հանրապետության հիմնադիր Ռուհոլլահ Խոմեյնիի թոռն է, հեռացվել է Փորձագետների խորհրդի ընտրություններին մասնակցելուց։
Փորձագետների խորհուրդը մարմին է, որը հետևում է Իրանի գերագույն ղեկավարի գործողություններին, և անհրաժեշտության դեպքում ընտրում է երկրի նոր ղեկավար։ Հասան Խոմեյնին համարվում է բարեփոխիչներին մոտ կանգնած մարդ։
Նա ընտրական մրցավազքին մասնակցելու ցանկության մասին հայտարարել է այս տարեսկզբին։ Ակնկալվում է, որ Փորձագետների խորհրդի հաստատված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի այս տարվա փետրվարի 16-ին։
Հաղորդվում է, որ 43-ամյա Հասանը եղել է Ռուհոլլահ Խոմեյնիի սիրելի թոռը։ Նա կրոնագիտություն է դասավանդում Կում քաղաքում (իրանական շիիզմի կենտրոն)։ Իրանի ներկայիս ղեկավար Ալի Խամենեին (76 տարեկան) առողջության պատճառով կարող է թողնել իր պաշտոնը։ Փետրվարին Իրանում անցկացվելու են նաև խորհրդարանական ընտրություններ։







































