Իսրայելի պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերում 153 նոր բնակելի տների շինարարության պլանին, հայտնում է BBC-ն:
Peace Now կազմակերպության տեղեկացմամբ` խոսքը վերաբերում է Արիել և Հեվրոն քաղաքների շրջանին և Գուշ Էցիոն շրջանին: Մեկուկես տարի Արևմտյան ափին նոր բնակարանների շինարարությունը արգելված է եղել:
Մոտ 500 հազար իսրայելցի ապրում են Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում գտնվող ավելի քան 100 բնակավայրերում: Այդ տարածքները միջազգային հանրությունը համարում է Իսրայելի կողմից օկուպացված:
ՄԱԿ-ը և ԱՄՆ-ը դեմ են հանդես գալիս պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի ընդարձակմանը` հայտարարելով, որ դա խաթարում է խաղաղ կարգավորման գործընթացը:







































