ԱՄՆ-ը համարում է, որ Ռուսաստանը չի ձգտում այն բանին, որ կառավարական զորքերը Սիրիայում ռազմական գործողություններ մղեն ընդդիմության դեմ և հանդես է գալիս այդ երկրում բանակցությունների միջոցով իրավիճակի կարգավորման օգտին: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լաոս այցելության ժամանակ, գրում է tass.ru-ն:
Մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերը հայտարարում են ընդդիմության դեմ պայքարի մասին, և այդ հիմքով մտադիր են Ժնևում անցկացվելիք խաղաղ բանակցությունների ժամանակ ծայրահեղ կոշտ դիրքորոշում ցուցաբերել՝ քերին ասել է. «Ի՞նչ է նշանակում, որ նրանք հաղթանակ են տարել: Նրանք վերահսկում են միայն երկրի մի փոքր հատվածը, իսկ մեծ հատվածը ԴԱԻՇ-ի, քրդերի կամ ինչ-որ այլ մեկի տիրապետության տակ է: Եվ եթե նրանք այդպիսի վերաբերմունք ունենան դրա վերաբերյալ, ապա պատերազմը չի ավարտվի: Եվ պետք է ասեմ, որ Ռուսաստանը այլ մոտեցում ունի դրա նկատմամբ: Ռուսաստանն ասում է, որ հանդես է գալիս բանակցությունների օգտին»:










































