Օրերս Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնին նահանգի վարչական կենտրոն Շենյան քաղաքում ռոբոտներն ամուսնության խմբաին միջոցառման են մասնակցել, հայտնում է «Չժունգո ժիբաո» թերթը: Մարդանման սարքերը ողջունել են հարսանիքի հյուրերին, գինի և նախուտեստ են բերել, մոմ են վառել և նույնիսկ կենացներ են ասել ամուսնացողների պատվին՝ նրանց կյանքի մասին հետաքրքիր պատմություններ պատմելով և լուսավոր ապագա կանխատեսելով:
Հյուրերն անսպասելի ոչինչ չեն լսել. և´ մեխանիզմները, և´ բոլոր 5 նորապսկ զույգերը ույն ընկերությունում են աշխատում, որը զբաղվում է ռոբոտների և ավտոմատների մշակմամբ և արտադրությամբ, այնպես որ, հարսանիքը մասամբ կարելի է գովազդ համարել:
Ընկերության ղեկավարությունը չի բացառում, որ կարող են արտադրվել սարքեր, որոնք կկատարեն ամուսնություների և քաղաքացիական կացության այլ ակտերի գրանցման հաստատությունների աշխատողների գործառույթները:












































