Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն ուժեղ ձնաբքի պատճառով, հայտնում է New York Times-ը:
Քաղաքապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է արտակարգ դրություն և վարորդներին կոչ է արել չօգտվել անձնական տրանսպորտից:
«Ճանապարհները շատ-շատ վատ են»,- հայտնել է նա տեղական հեռուստատեսության եթերում:
Վերգետնյա տրանսպորտի աշխատանքը քաղաքում կդադարեցվի շաբաթ օրվա երկրորդ կեսից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով արդեն զոհվել է 9 մարդ և հետաձգվել 8 հազար չվերթ:









































