ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ուայթսբորո գյուղի իշխանությունները որոշում են ընդունել փոխել գյուղի զինանշանը, որում պատկերված է սպիտակամորթ տղամարդ, որը խեղդում է բնիկ ամերիկացու: Բնակիչների մեծամասնությունը կողմ են քվեարկել զինանշանի փոփոխմանը, գրում է Fox News-ը:
Երբ և ինչպիսի նկար են դնելու զինանշանին՝ դեռևս հայտնի չէ, քանի որ այն տեղադրված է նաև ոստիկանական մեքենաների և այլ նշանների վրա:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսին Նյու Յորքի նահանգի բնակիչ Բեն Միլերը Change.org պորտալում խնդրագիր էր հրապարակել` կոչ անելով փոխել պատկերը, որը նա համարում է վիրավորական: Առաջարկությունը հավաքել է շուրջ 10 հազար ստորագրություն:










































