Անսովոր զենքի համար նյութ կծառայի հայտնի Գիբեոն երկնաքարի 35-կիլոգրամանոց կտորը, որը Երկրի վրա ընկել է 500 հազար տարի առաջ, հայտնում է supreme2.ru-ն:
ԱՄՆ-ի Cabot Guns զինագործական ընկերությունը աշխատում է դրանից ատրճանակներ ստեղծելու վրա: Ընկերությունը պլանավորում է 2 ատրճանակներից կազմված հավաքածուն աճուրդում վաճառել հաջորդ տարի: Այն կստանա «Մեծ պայթյուն» անվանումը: Յուրաքանչյուր ատրճանակ գնահատվում է 1 միլիոն դոլար: Սպասվում է, որ դրանք կլինեն М1911 մոդելի 45 տրամաչափի ատրճանակներ:
Երկաթ-նիկելային համաձուլվածքից կազմված երկնաքարը հայտնաբերվել է 1836 թվականին Նամիբիայում:








































