Շվեդիայում iPhone-ի համար ստեղծվել է հավելված, որը ցանկացած մարդու թույլ է տալիս իրեն կոմպոզիտոր զգալ: Իրենց մշակումը հեղինակներն անվանել են ScoreCleaner Notes: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հեղինակների խոսքով՝ ծրագիրը շատ պարզ է, նրա օգնությամբ կարելի է միանգամայն ավարտուն տեսք տալ մեղեդուն, որը գլխում կծագի պատահաբար: Դրա համար պետք է պարզապես երգել կամ նվագել այն որևէ գործիքով: Այնուհետև «թվային օգնականը» անձամբ է այդ «հումքը» վերածում նոտաների, որոնք կարելի է տեղադրել սոցցանցերում, կատարել՝ առաջարկելով սեփական գործիքավորում:
Այս ամենը սկսվել է երաժիշտ Ավեն Ալբեկի և Թագավորական տեխնիկական համալսարանի ուսանող Էմթելի ջանքերի միավորումից, որի համար նախագիծը հանդիսացել է դիպլոմային աշխատանք՝ համակարգչային ինժեների մագիստրոսի աստիճանի համար:
Նրա հանդեպ հետաքրքրություն են դրսևորել ԶԼՄ-ները, իսկ նորույթը հետաքրքրել է ինչպես երիտասարդ երաժիշտներին, այնպես էլ երաժշտության աշխարհի հետ կապ չունեցող մարդկանց:









































