10-ը սեքսուալ զուգընկերների իդեալական թիվն է, որոնք նախկինում կարող են ունենալ կանայք և տղամարդիկ: Հետազոտողներն այսպիսի եզրակացության են եկել IllicitEncounters.com առցանց-ծանոթությունների բրիտանական կայքի կատարած հարցման շնորհիվ:
Այսպես, «Իդեալական տարբերակում քանի նախկին սիրեկան (սիրուհի) պետք է ունենա ձեր նոր ընկերը (ուհին)» հարցին ի պատասխան՝ հարցվածների մեծ մասը (38% կանայք և 37% տղամարդիկ) նշել են 8-12 թվերը: Միաժամանակ, միջին թիվը երկու սեռերի ներկայացուցիչները համարում են 10-ը:
Նրանց հետ, ովքեր 20-ից ավել սիրեկաններ են ունեցել, կհամաձայնվեր հանդիպել կանանց 3%-ը և տղամարդկանց 4%-ը:
Միաժամանակ, մարդկանց, որոնք 10-ից պակաս սեքսուալ զուգընկեր են ունեցել, հարցվածները անփորձ են համարել:







































