Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում

Կառավարություն ունայնությանց

Կառավարության նոր կազմը հասարակությանը մեծ անակնկալ չմատուցեց: Ո՞ւմ մտքով կանցներ, որ ամենանշանակալից փոփոխությունը պետք է լինի սպորտի և երիտասարդության նախարարի պորտֆելի պարագայում, որը Հրաչյա Ռոստոմյանից վերցվեց և հանձնվեց Յուրի Վարդանյանին:

Այսինքն` ոլորտը Գագիկ Ծառուկյանից վերցվեց և տրվեց Սերժ Սարգսյանի անմիջական ենթակայությանը, իսկ դա արդեն ոչ միայն սպորտային վարչարարության ստատուս քվոյի լրջագույն փոփոխության մասին է խոսում, այլ ընդհանրապես ներքաղաքական և ներիշխանական, քանի որ Երևանի ավագանու ընտրություններից հետո, ըստ էության, հանդիսանում է «Բարգավաճ Հայաստանի» լրջագույն կորուստը: ԲՀԿ-ն սպորտի նախարարի պաշտոնը իր կողմն էր պահել անգամ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիայից հրաժարվելու պարագայում: Այսինքն` անգամ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը կամ ստիպված էր եղել գոնե այդ ոլորտը թողնել Ծառուկյանին, կամ էլ համաձայնության էր եկել այդ ոլորտը նրա ենթակայության տակ թողնելու հարցում պարզապես բարի կամքի շնորհիվ:

Այսօր, փաստորեն, Սերժ Սարգսյանը կամ չարացած է ԲՀԿ-ի վրա և վերցնում է պորտֆելը, կամ էլ նա այլևս ստիպված չէ այն Ծառուկյանի փաստացի վերահսկողության տակ թողնել և ունի հնարավորություն և համարձակորեն վերացնում է ոլորտը: Սա է Հայաստանի նոր կառավարության կազմի ամենագլոբալ և ըստ էության խորքային փոփոխությունը, գոնե այս պահին, որովհետև մյուս փոփոխությունները առայժմ որևէ խորքային տենդենցի նախադրյալ չեն պարունակում, որևէ բան չեն հուշում:

Խնդիրն այն է, որ սպորտի նախարարի պորտֆելի դեպքում հստակ է, այսպես ասած, ներքաղաքական և ներիշխանական հետագիծը, իսկ տնտեսական բլոկի նախարարություններում տեղի ունեցած փոփոխությունները ընդամենը շրջանագծի էֆեկտ ունեն: Այսինքն` տեղերով փոխվել են Վաչե Գաբրիելյանն ու Դավիթ Սարգսյանը, և անցյալ կառավարություններից պտտվել և նոր կառավարություն է հասել Վահրամ Ավանեսյանը: Այս փոփոխությունները գուցե հանգեցնեն իրական արդյունքների տնտեսական քաղաքականության իմաստով, սակայն նման ենթադրություններ անելու բավարար հիմքեր դեռևս չկան, որովհետև փոփոխությունները ֆիզիկական իմաստով առկա են, սակայն տրամաբանության տեսանկյունից դրանք տեղի են ունենում կարծես թե առկա շրջանակի սահմաններում: Այս տեսանկյունից, ունենք կոնկրետ օրինակ համանման տեղափոխությունների: Ներսես Երիցյանին տարիներ առաջ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում փոխարինեց Տիգրան Դավթյանը, իսկ տարբերությունը եղավ միայն այն, որ օգտագործած ճոպանուղիների փոխարեն, Հայաստան ներկրվեցին «յուղը վրեն» բիոզուգարաններ` 340 հազար դոլար արժողությամբ: Իսկ ահա հասարակության համար նախարարների այդ փոփոխությունը ոչ մի նշանակություն չունեցավ, որովհետև տրամաբանության շրջանակն անփոփոխ էր:

Ահա, նույնն է նաև այս դեպքում, համենայնդեպս առերևույթ, և արդեն քանի դեռ չկան շոշափելի արդյունքներ, որևէ հիմք չկա դրանց մասին ենթադրություններ անելու համար: Ընդհանրապես տպավորությունն այնպիսին է, որ տնտեսական բլոկում փոփոխությունները տեղի են ունեցել ընդամենը կոսմետիկ պատճառներով: Այսինքն` նախարարները փոխվել են ընդամենը ցույց տալու համար, որ կառավարությունը կամ Սերժ Սարգսյանը գիտակցում են տնտեսական քաղաքականության խնդիրներն ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և քայլեր են ձեռնարկում: Այսինքն, փոփոխություն` ընդամենը հասարակության վրա ժամանակավոր հոգեբանական ներգործության համար: Կամ էլ պարզապես Տիգրան Սարգսյանն իր թիմում ռոտացիա է կիրառում` ըստ էության մեծահոգաբար հնարավորություն տալով տնտեսական բլոկի հին նախարարներին մի փոքր հեռանալ հասարակական-սոցիալական պարսավանքի ալիքից, ճնշումից և այդ ճնշման տակ է դնում նոր դեմքերի: Սա էլ հետաքրքիր մարտավարություն է, և թիմային տեսանկյունից, իհարկե, պետք է գովել այդ գործիչներին, որոնք համաձայնում են փոխել իրար և վարկաբեկման ալիքի ծանրությունը չթողնել մեկի կամ երկուսի ուսերին մշտապես:

Սրանք, իհարկե, ենթադրություններ են, սակայն առայժմ ավելի շատ հենց այդ ենթադրությունների համար կան հիմքեր, քան գործնական և առարկայական փոփոխությունների մասին դատողություն անելու և ակնկալիք ունենալու:

Ընդհանրապես, կառավարության նոր կազմ կոչվածը վկայեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում կառավարության տնտեսական քաղաքականության էական փոփոխությունների ակնկալիք ունենալ պետք չէ: Իսկ դա նշանակում է, որ փոքր ու միջին բիզնեսը պետք է շարունակի ապրել գոտիները ձգած, իսկ արտագաղթի տեմպերն էլ առաջիկայում կշարունակեն մնալ բարձր: Դա բացարձակապես հոռետեսություն չէ: Նոր կառավարության կազմն է խոսում այդ մասին, իսկ որևէ այլ բանի մասին այդ կառավարության անդամները չեն խոսում: Ամենակարևորը՝ նրանք չեն խոսում գիտակցված սխալների մասին` կոնկրետ օրինակներով, ոչ թե հիպոթետիկ հայտարարություններով, թեև, իհարկե, ոչ մեկը անսխալական չէ, և մենք էլ սխալվում ենք: Իսկ դուք ցույց տվեք, թե որտեղ և ում պատճառով եք սխալվում: Բայց ցույց տվող չկա: Այսինքն` ցույց տալիս են, բայց բոլորովին այլ բան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում