Սլովենիան նոր սահմանափակող միջոցառումներ է սահմանել ներգաղթյալների համար իրենց սահմանային կետերում։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Վեսնա Դյորկյոշ Ժնիդարը։ «Այժմ մուտքը Սլովենիա կթույլատրվի միայն այն ներգաղթյալներին, ովքեր ցանկանում են ապաստան ստանալ Գերմանիայում և Ավստրիայում»,- հայտարարել է նախարարը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Ժնիդարի խոսքով՝ ընդունված միջոցառումները հարկադիր են։ Նման միջոցառումներ են սահմանել արդեն Սերբիան, Մակեդոնիան, Խորվաթիան և Ավստրիան։ «Ընդունված միջոցառումները նախատեսում են նաև Խորվաթիայի հետ «կանաչ» սահմանի բարձր պաշտպանություն»,- հավելել է նա։ Այդ միջոցառումը ներառում է իր Շենգենյան գոտում արտաքին սահմանի ինտենսիվ վերահսկողություն անցակետերից դուրս։
Լրագրողների հարցին՝ ի՞նչ է լինելու այն ներգաղթյալների հետ, ովքեր ցանկանում են միջնորդել Սլովենիայում ապաստանի տրամադրման վերաբերյալ, Ժնիդարը պատասխանել է, որ սահմանված միջոցառումները չեն սահմանափակում միջազգային պաշտպանության ստացման ընթացակարգը։







































