Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որպեսզի «արքյական ակումբ»-ի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսն ընդգրկվի մարզչական շտաբում: Այդ մասին հայտնում է Goal. Com-ը:
Պերեսը վստահ է, որ «Անժի»-ի նախկին գլխավոր մարզիչը կարող է նպաստել «Ռեալ»-ի հաջողություններին: Սակայն «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ է Պերեսի մտքին: Ֆրանսիացին նշել է, որ իրեն օգնություն հարկավոր չէ և չի ցանկանում, որ Կարլոսն իր օգնականը լինի «Ռեալ»-ում:
Հիշեցնենք, որ Զիդանն ու Ռոբերտո Կարլոսը միասին հանդես են եկել «Ռեալ»-ում 2001-2006 թվականներին:








































