ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է Չեռնոգորիայի և Բոսնիա Հերցեգովինայի իշխանություններին Գուանտանամոյի 2 բանտարկյալների փոխանցման մասին։
Պենտագոնի տվյալներով՝ Չեռնոգորիա կուղարկվի Աբդ Ալ-Ազիզ Աբդու Ալի Ալ-Սուվայդին, իսկ Բոսնիա՝ Թարիք Մահմուդ Ահմեդ Ալ-Սավահը։
Թե որքան ժամանակ են նրանք գտնվել բանտարկության մեջ և ինչի համար, և թե նրանք ինչ կապ ունեն բալկանյան երկրների հետ՝ նախարարությունը չի հստակեցնում։
Ներկայում Գուանտանամոյում մնում է 91 մարդ։
Գուանտանամոյի բանտը ստեղծվել է 2002 թվականին Աֆղանստանում «Ալ-Քաիդայի» դեմ ԱՄՆ գործողության մեկնարկից հետո։









































