Բրիտանացի աստղանավորդ Թիմ Փիքը, որն այժմ աշխատում է Միջազգային տիեզերակայանում, տեսագրություն է նկարահանել այն մասին, թե ինչպես են աստղանավորդներն օգտվում զուգարանից: Տեսահոլովակը հրապարակել է Եվրոպական տիեզերական գործակալությունը:
«Փոքր կարիքները հոգալու համար հատուկ խողովակ կա: Պետք է բարձրացնել դրա կափարիչը, միացնել օդափոխիչը, և օդի հոսքը երաշխավորում է, որ ամեն ինչ խողովակի մեջ կգնա: Իսկ մեծ կարիքների անհրաժեշտության դեպքում օդային հոսքն անում է միևնույնը»,- հստակեցրել է աստղանավորդը:









































