ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել և նշանակել նախարարներին:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով կատարվել են հետևյալ նշանակումները.
Արամ Հարությունյան – Բնապահպանության նախարար
Արմեն Երիցյան- Արտակարգ իրավիճակների նախարար
Արտեմ Ասատրյան-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Արմեն Մովսիսյան – Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Աշոտյան- Կրթության և գիտության նախարար
Հասմիկ Պողոսյան- Մշակույթի նախարար
Հրանուշ Հակոբյան- Սփյուռքի նախարար
Դերենիկ Դումանյան-Առողջապահության նախարար
Վահրամ Ավանեսյան-Էկոնոմիկայի նախարար
Հրայր Թովմասյան-Արդարադատության նախարար
Սամվել Թադևոսյան- Քաղաքաշինության նախարար
Սերգո Կարապետյան-Գյուղատնտեսության նախարար
Գագիկ Բեգլարյան-Տրանսպորտի և կապի նախարար
Արմեն Գևորգյան-Տարածքային կառավարման նախարար, մեկ այլ հրամանագրով նաև` փոխվարչապետ
Սերժ Սարգսյանը Յուրի Վարդանյանին ազատել է Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Դավիթ Սարգսյանն ազատվել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Ֆինանսների նախարար, իսկ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար:
Նշենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվել էր Սեյրան Օհանյանը, Արտաքին գործերի նախարարի պաշտոնում` Էդվարդ Նալբանդյանը:







































