Կենդանիների իրավունքների հայտնի պաշտպան Պամելա Անդերսոնը Ֆրանսիայի խորհրդարանի առաջ ելույթ է ունեցել բադերի և սագերի նկատմամբ ճնշումներին վերջ տալու նպատակով, որոնց բռնի կերպով կերակրում են հետո նրանց լյարդից ֆուա-գրա պատարստելու համար: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
«Լինելով Կանադայի քաղաքացի՝ ես ամաչում եմ տեսնել՝ ինչ է տեղի ունենում իմ երկրում ծովարջերի հետ (խոսքը ծովարջերի ձագերի ամենամյա որսի մասին է): Ես նաև շատ ցավակցում եմ ֆրանսիացիներին, որոնց մտահոգում է այդ խեղճ թռչունների ճակատագիրը»,- ասել է Պամելան Կանաչների կուսակցությունից հավաքվածների առաջ:
Թեև Անդերսոնի գործողությունները բացառապես դրական բնույթ են ունեցել, կոնֆերանսին ներկաներից շատերին դուր չի եկել, որ հոլիվուդյան աստղին հրավիրել են լուծել ֆրանսիացիների խնդիրները:
Բողոքել են նաև արտադրողները, ըստ որոնց՝ Անդերսոնի և կուսակցության գործողությունները մեծ խնդիրների կհանգեցնեն ոլորտում, և հազարավոր մարդիկ անգործ կմնան:
Նշվում է, որ կոնֆերանսի սկսվելուց առաջ դահլիճում, որտեղ այն պետք է տեղի ունենար, ծեծկռտուք է եղել տեղական ԶԼՄ-ների լուսանկարչի և օպերատորի միջև, որոնք չեն կարողացել կիսել տրիբունայի առաջ նկարահանման համար հարմար տեղը:











































