«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալ»-ի հետ՝ «արքայական ակումբ» տեղափոխության հնարավորությունն ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին հայտնում է Onda Cero-ը:
Տեղեկությունների համաձայն՝ բանակցություններն ընթացել են «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողության ժամանակ: Նեյմարը համաձայնել է զրուցել «արքայական ակումբ»-ի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ Նեյմարը ցանկանում է օգտագործել «Ռեալ»-ը, որպեսզի նոր պայմանագիր ստորագրի «Բարսելոնա»-ի հետ՝ որքան հնարավոր է շահավետ պայմաններով:
Հիշեցնենք, որ որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Նեյմարը կատալոնական ակումբի հետ բանակցություններ է վարում պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ և կդառնա «կապտանռնագույններ»-ի ամենաբարձր վարձատրվող երկրորդ ֆուտբոլիստը: «Բարսելոնա»-ի հետ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:






































